(+374) 10 54-24-03

(+374) 55 20-50-09

(+374) 55 57-30-02

info@ewl.am         

CEVA Logistics Agent in Armenia

Ցամաքային բեռնափոխադրումներ

Մենք ապահովում ենք ամբողջական վերահսկողություն ցամաքային բեռնափոխադրումների ժամանակ

Օդային բեռնափոխադրումներ

Որպես CEVA Լոջիստիկի ներկայացուցիչ Հայաստանում՝ մենք առաջարկում ենք բազմաբնույթ օդային ծառայություններ, որոնք կխթանեն Ձեր բիզնեսին:

Ծովային բեռնափոխադրումներ

Մեր մեծ փորձը և առկա գործընկերական ցանցը, մեզ հնարավորություն է տալիս հասնել լավագույն արդյունքների` կազմակերպելով բեռնափոխադրումներ ըստ ժամանակացույցի:

08.06.2017 | Վարչապետը հանձնարարել է պարզեցնել սեզոնային մրգերի արտահանման վարչարարությունը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է սեզոնային մրգերի արտահանման գործընթացի պարզեցման ու կատարելագործման խնդրին՝ տալով համապատասխան հանձնարարական։


 

ՀՀ գյուղատնտեսության նախարարին ու Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարվել է  մեկշաբաթյա ժամկետում մաքսային կենտրոններում, մեկ պատուհանի սկզբունքով, ապահովել գործընթացի էական պարզեցում եւ մշակել այն կիրարկելու մեխանիզմներ։



«Հիմա բարենպաստ շրջան է մրգերի արտահանման համար, սակայն, դրանց մաքսազերծման ու բացթողնման գործընթացը ժամանակատար է ու ոչ արդյունավետ։ Մտահոգիչ է այն հանգամանքը, որ տնտեսվարողների համար չի գործում մեկ պատուհանի սկզբունքը»,- ընդգծել է վարչապետը։